Գլուխ VII · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 28. Ուժի մեջ մտնելը
Հոդված 28. Ուժի մեջ մտնելը
1. Պայմանավորվող պետությունները մեկը մյուսին կիրազեկեն սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ սահմանադրական պահանջները կատարելու մասին:
2. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 1-ին կետում նշված ծանուցագրերից վերջինի ուղարկելու օրվանից, և նրա դրույթները երկու Պայմանավորվող պետություններում կիրառվում են.
ա) աղբյուրից գանձվող հարկերի առնչությամբ` Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո գանձվող գումարներից,
բ) եկամուտներից և գույքից գանձվող այլ հարկերի առնչությամբ` Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո հաշվարկվող հարկերի նկատմամբ: