Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 29. Գործողության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Գործողության դադարեցումը

Սույն Կոնվենցիան մնում է ուժի մեջ մինչև Պայմանավորվող պետություններից մեկի կողմից նրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դիվանագիտական ուղիներով գործողությունը դադարեցնելու մասին գրավոր ծանուցագիր հանձնելու միջոցով դադարեցնել Կոնվենցիայի գործողությունը` ուժի մեջ մտնելու պահից երեք տարին անցնելուց հետո ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ: Այդ դեպքում Կոնվենցիան երկու Պայմանավորվող պետություններում դադարեցնում է գործողությունը.

ա) աղբյուրից գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո գանձվող գումարների նկատմամբ,

բ) եկամուտներից և գույքից գանձվող այլ հարկերի առնչությամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո հաշվարկված հարկերի նկատմամբ:

Ի վկայություն որի` համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրողները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Վիլնյուս քաղաքում 2000 թվականի մարտի 13-ին, հայերեն, լիտվերեն և անգլերեն, ընդ որում բոլոր երեք տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Կոնվենցիան կնքելիս ներքոստորագրողները պայմանավորվեցին, որ ներքոհիշյալ դրույթները կազմում են Կոնվենցիայի անբաժան մասը.

1. 4-րդ հոդվածի («Ռեզիդենտ») 3-րդ կետի առնչությամբ.

պայմանավորված է, որ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների միջև համաձայնության բացակայության դեպքում անձը յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում չի դիտարկվի որպես մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ:

2. 7-րդ հոդվածի («Ձեռնարկատիրական շահույթ») 3-րդ կետի առնչությամբ.

պայմանավորված է, որ Պայմանավորվող պետության կողմից որպես հանումներ թույլատրվող ծախսերը կներառեն միայն այն ծախսերը, որոնք ենթակա են հանման` համաձայն այդ Պետության ներքին օրենքների:

Ի վկայություն որի` համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրողները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարվել է Վիլնյուս քաղաքում 2000 թվականի մարտի 13-ին, հայերեն, լիտվերեն և անգլերեն, ընդ որում բոլոր երեք տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2001 թվականի փետրվարի 26-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։