Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՒՄԸ

Հոդված 22. Գույք

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Գույք

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի սեփականություն հանդիսացող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքով ներկայացված գույքը, որի մասին հիշատակվում է 6-րդ հոդվածում («Եկամուտներ անշարժ գույքից»), կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկության գույքը` ներկայացված մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության մաս կազմող ձեռնարկատիրական գույքով, կամ Պայմանավորվող պետության ռեզիդենտի տնօրինության տակ գտնվող և անկախ անձնական ծառայություններ մատուցելու նպատակով մյուս Պայմանավորվող պետությունում տեղաբաշխված մշտական բազայի հետ կապված շարժական գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Գույքը, ներկայացված Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող օդանավով և այդ օդանավի շահագործման հետ կապված շարժական գույքով, կարող է հարկվել միայն այդ Պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը հարկվում են միայն այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։