Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԵԿԱՄՈՒՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ

Հոդված 19. Պետական ծառայություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Պետական ծառայություն

1. ա) Պայմանավորվող պետության կամ իշխանության տեղական մարմնի կողմից ֆիզիկական անձին` այդ Պետության կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց, կենսաթոշակից բացի, վճարված ռոճիկը, աշխատավարձը կամ այլ նմանատիպ վարձատրությունը, հարկվում է միայն այդ Պետությունում,

բ) սակայն նման ռոճիկը, աշխատավարձը կամ այլ նմանատիպ վարձատրությունը հարկվում է միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.

i) հանդիսանում է այդ Պետության ազգային անձ, կամ

ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտը միայն ծառայություններ մատուցելու նպատակով:

2. ա) Պայմանավորվող պետության կամ իշխանության տեղական մարմնի կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից ֆիզիկական անձին` այդ Պետությանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց վճարված ցանկացած կենսաթոշակ հարկվում է միայն այդ Պետությունում:

բ) Սակայն նման կենսաթոշակը հարկվում է միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտ ու ազգային անձ:

3. 15-րդ («Կախյալ անձնական ծառայություններ»), 16-րդ («Տնօրենների հոնորարները») և 18-րդ («Կենսաթոշակներ») հոդվածների դրույթները կկիրառվեն այն ռոճիկի, աշխատավարձի կամ այլ նմանատիպ վարձատրությունների ու կենսաթոշակների նկատմամբ, որոնք կապված են Պայմանավորվող պետության կամ իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող գործունեության հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։