Հոդված 21. Այլ եկամուտներ
Հոդված 21. Այլ եկամուտներ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտների` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված տեսակները, անկախ նրանց առաջացման աղբյուրից, հարկվում են միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի («Եկամուտներ անշարժ գույքից») 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամուտներից տարբեր այլ եկամուտների նկատմամբ, եթե նման եկամուտներ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, մյուս Պայմանավորվող պետությունում գործունեություն է իրականացնում այնտեղ տեղակայված մշտական հաստատության միջոցով կամ այդ մյուս Պետությունում մատուցում է անկախ անձնական ծառայություններ այնտեղ գտնվող մշտական բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց առնչությամբ ստացվել է եկամուտը, հիրավի կապված է այդպիսի մշտական հաստատության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից ելնելով, կիրառվում են 7-րդ («Ձեռնարկատիրական շահույթ») կամ 14-րդ («Անկախ անձնական ծառայություններ») հոդվածների դրույթները: