Հոդված 24. Անխտրականություն
Հոդված 24. Անխտրականություն
1. Պայմանավորվող պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվի այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորությանը, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունը, որին ենթարկվում են այդ մյուս Պետության ազգային անձինք նույն հանգամանքների դեպքում, մասնավորապես ռեզիդենտության առումով: Այս դրույթը, չնայած 1-ին հոդվածի («Անձինք, ում նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան») դրույթներին, կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ:
2. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող, քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորությանը, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունը, որին ենթարկվում են այդ Պետությունների ազգային անձինք նույն հանգամանքների դեպքում, մասնավորապես, ռեզիդենտության առումով:
3. Պայմանավորվող պետության ձեռնարկության մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է նվազ բարենպաստ լինի, քան այդ մյուս Պետությունում համանման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների հարկումը: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի որպես պարտավորեցնող Պայմանավորվող պետությանը` մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին հարկման նպատակների համար տրամադրելու որևէ անձնական արտոնություններ, հարկային հանումներ և զեղչեր նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա, որոնք նա տրամադրում է իր սեփական ռեզիդենտներին:
4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի («Ասոցացված (զուգորդված) ձեռնարկությունները») 1-ին կետի, 11-րդ հոդվածի («Տոկոսներ») 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի («Ռոյալթի») 6-րդ կետի դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները, ռոյալթին կամ այլ կատարած վճարումները պետք է նման ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա լինեն հանման այն նույն պայմաններով, ինչպիսին որ առաջին հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես Պայմանավորվող պետության ձեռնարկության մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին ցանկացած պարտք, այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով պետք է ենթակա լինի հանման այն նույն պայմաններով, որն է պարտքը առաջին հիշատակված Պետության ռեզիդենտին:
5. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքը լրիվ կամ մասնակիորեն պատկանում է մեկ կամ մի քանի ռեզիդենտների, կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջին հիշատակված Պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ նրա հետ կապված պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունը, որին կարող են ենթարկվել առաջին հիշատակված Պետության այլ համանման ձեռնարկություններ:
6. Չնայած 2-րդ հոդվածի («Ընդգրկվող հարկեր») դրույթներին, սույն հոդվածի դրույթները կկիրառվեն հարկերի յուրաքանչյուր տեսակի կամ ձևի նկատմամբ: