Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հոդված 4. Ռեզիդենտ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ռեզիդենտ

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է ցանկացած անձ, որն այդ Պետության օրենքներով այնտեղ ենթակա է հարկման իր բնակության վայրի, գրանցման վայրի, ռեզիդենտության, ղեկավարման մարմնի գտնվելու վայրի կամ ցանկացած այլ համանման չափանիշի հիման վրա: Արտահայտությունը ներառում է նաև այդ Պայմանավորվող պետության կառավարությունը և նրա տեղական իշխանության մարմինները: Սակայն, այդ տերմինը չի ներառում ցանկացած անձի, որն այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետության աղբյուրներից ստացած եկամուտի կամ այնտեղ գտնվող գույքի նկատմամբ:

2. Այն դեպքում, երբ առաջին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.

ա) նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ նա ունի իրեն պատկանող մշտական կացարան. եթե նա երկու Պետություններում էլ ունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտ, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերը առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում չունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար երկու Պետություններում էլ բնակվում է, կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի ազգային անձ է նա հանդիսանում,

դ) եթե նա հանդիսանում է երկու Պետությունների ազգային անձ կամ դրանցից և ոչ մեկի ազգային անձ չի հանդիսանում, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը կլուծեն փոխադարձ համաձայնությամբ:

3. Այն դեպքում, երբ առաջին կետի դրույթների համաձայն ֆիզիկական անձ չհանդիսացող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կձգտեն հարցը լուծել փոխադարձ համաձայնությամբ և կսահմանեն Կոնվենցիայի կիրառման կարգը նման անձանց նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։