Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հոդված 5. Մշտական հաստատություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Մշտական հաստատություն

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է գործունեության մշտական վայր, որի միջոցով ձեռնարկությունը ամբողջությամբ կամ մասամբ իրականացնում է գործունեություն:

2. «Մշտական հաստատություն» տերմինը, մասնավորապես, ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) մասնաճյուղ,

գ) գրասենյակ,

դ) ֆաբրիկա,

ե) արհեստանոց, և

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետախուզման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. ա) Շինարարական հրապարակը կամ շինարարությունը կամ տեղակայման ծրագիրը կազմում են մշտական հաստատություն, եթե միայն նրա տևողությունը գերազանցում է տասներկու ամիսը,

բ) Պայմանավորվող պետության օֆշորում ծովափի և ջրերի հատակի ու դրանց բնական պաշարների հետախուզման կամ շահագործման հետ կապված գործունեությունը կդիտարկվի որպես այդ Պետությունում տեղակայված մշտական հաստատության միջոցով իրականացվող, եթե նման գործունեությունը իրականացվում է ընդհանուր առմամբ 30 օրը գերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում` ցանկացած 12-ամսյա ժամկետում:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` կհամարվի, որ «մշտական հաստատություն» տերմինը չի ներառի.

ա) կառույցների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահպանման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահպանման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակով,

դ) գործունեության մշտական վայրի պահումը ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի բացառապես գնման, կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) գործունեության մշտական վայրի պահումը ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեության իրականացման նպատակով,

զ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես «ա»-ից «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար` պայմանով, որ այդպիսի համակցության արդյունքում առաջացող գործունեության մշտական վայրի համընդհանուր գործունեությունը կրում է նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, եթե անձը անկախ կարգավիճակով գործակալ չէ, որի մասին խոսվում է 6-րդ կետում, և գործում է ձեռնարկության անունից, ունի և սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից կոնտրակտներ կնքելու իրավասություն, ապա այդ ձեռնարկությունը կդիտարկվի որպես այդ Պետությունում մշտական հաստատություն ունեցող ցանկացած գործունեության առնչությամբ, որն այդ անձն իրականացնում է ձեռնարկության համար, բացառությամբ, երբ այդ անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ կետում նշվածով, որն եթե նույնիսկ իրականացվում է գործունեության մշտական վայրի միջոցով, ապա համաձայն այդ կետի դրույթներին այդ գործունեության մշտական վայրը չի վերածում մշտական հաստատության:

6. Ձեռնարկությունը չի դիտարկվում որպես Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն, եթե նա այդ Պետությունում գործունեություն է իրականացնում բրոքերի, գլխավոր կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակով ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ նման անձինք գործում են իրենց սովորական գործունեության շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (կամ մշտական հաստատության կամ այլ միջոցով), ինքնին այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական հաստատության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։