Հոդված 6. Եկամուտներ անշարժ գույքից
Հոդված 6. Եկամուտներ անշարժ գույքից
1. Եկամուտները, որոնք Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից (ներառյալ եկամուտ գյուղացիական կամ անտառային տնտեսություններից), կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. «Անշարժ գույք» տերմինը պետք է ունենա այն նշանակությունը, որ նա ունի այն Պայմանավորվող պետության օրենքով, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Անշարժ գույքին վերաբերող սույն Կոնվենցիայի դրույթները պետք է կիրառվեն նաև անշարժ գույքին օժանդակ գույքի, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունների ու սարքավորումների, իրավունքների, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, ցանկացած օպցիոնի կամ անշարժ գույքի ձեռքբերման նմանատիպ իրավունքի, անշարժ գույքի ուզուֆրուկտի և որպես աշխատանք կամ աշխատելու իրավունք դիտարկվող փոփոխական կամ հաստատագրված վճարումների իրավունքների, հանքային պաշարների, աղբյուրների և այլ բնական հանածոների, ծովափի և ջրերի հատակի ու դրանց բնական պաշարների հետախուզումից կամ շահագործումից առաջացող միջոցների համար իրավունքների, ներառյալ նման միջոցներից ստացվող տոկոսների կամ օգուտի իրավունքների, նկատմամբ: Ծովային, գետային կամ օդային նավերը որպես անշարժ գույք չեն դիտարկվի:
3. 1-ին կետի դրույթները կկիրառվեն նաև անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տրամադրումից կամ անշարժ գույքի ցանկացած այլ ձևով օգտագործումից, ինչպես նաև անշարժ գույքի օտարումից ստացված եկամուտների նկատմամբ:
4. Եթե ընկերությունում բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների տիրապետումը այդպիսի բաժնետոմսերի կամ կորպորատիվ իրավունքների սեփականատիրոջը իրավունք է տալիս օգտագործել ընկերությանը պատկանող անշարժ գույքը, ապա անմիջական օգտագործումից, վարձակալության տրամադրումից կամ այդպիսի իրավունքի օգտագործումից ցանկացած այլ ձևով ստացված եկամուտները կարող են հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ անշարժ գույքը գտնվում է:
5. 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից առաջացած եկամուտների և անկախ անձնական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից առաջացած եկամուտների նկատմամբ: