Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԵԿԱՄՈՒՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ

Հոդված 9. Ասոցացված (զուգորդված) ձեռնարկություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ասոցացված (զուգորդված) ձեռնարկություններ

1. Այն դեպքում, երբ`

ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ

բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում,

և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև` նրանց առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում, ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր հաշվեգրվել նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով չի հաշվեգրվել, կարող է մտցվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:

2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը այդ Պետության ձեռնարկության հարկվող շահույթի մեջ ներառում է և համապատասխանաբար հարկում շահույթ, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը այդ մյուս Պետությունում արդեն իսկ ենթարկվել է հարկման, և այդպիսով ներառված շահույթն այն շահույթն է, որը հաշվեգրված կլիներ առաջին հիշատակված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև փոխհարաբերությունները լինեին նույնպիսին, ինչպիսին որ անկախ ձեռնարկությունների միջև, ապա այդ մյուս Պետությունը կկատարի այնտեղ հաշվեգրված այդ շահույթի համապատասխան ճշգրտում: Այդպիսի ճշգրտումը որոշելիս պատշաճ կերպով հաշվի կառնվեն սույն Կոնվենցիայի մյուս դրույթները, իսկ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։