Հոդված 10. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ
Հոդված 10. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության վճարած շահաբաժինները Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ Պայմանավորվող մյուս պետությունում:
2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև Պայմանավորվող այն պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այդ Պայմանավորվող պետության օրենսդրության համապատասխան. բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա այդպիսով պարտավորված հարկը չպետք է գերազանցի.
ա) շահաբաժինների համախառն գումարի 5%-ը, եթե փաստացի սեփականատեր հանդիսացող ընկերությունը (ընկերակցություն չլինելու դեպքում) ուղղակի տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 25%-ը,
բ) շահաբաժինների համախառն գումարի 10%-ը` բոլոր մնացած դեպքերում:
Այս կետի դրույթները չեն ազդի ընկերության այն շահույթի հարկման վրա, որտեղից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ բաժնետոմսերից կամ շահույթին մասնակցության իրավունք տվող այլ, պարտապահանջ չհանդիսացող իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ կորպորատիվ իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը այն Պետության հարկային օրենքների համաձայն, որի ռեզիդենտն է բաշխումը իրականացնող ընկերությունը:
4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ Պայմանավորվող մյուս պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և, մասնակցությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, փաստորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կկիրառվեն սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի կամ 15-րդ հոդվածի դրույթները` կախված հանգամանքներից:
5. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում Պայմանավորվող մյուս պետությունից, այդ Պայմանավորվող մյուս պետությունը կարող է որևէ հարկով չհարկել ընկերության վճարած շահաբաժինները, բացառությամբ, եթե այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտին, կամ եթե մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, գործնականորեն կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ, և ընկերության չբաշխված շահույթից հարկեր չգանձել, եթե անգամ շահաբաժինները վճարվում են կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմված է այդ Պայմանավորվող մյուս պետությունում առաջացող շահույթից կամ եկամուտից: