Անցնել բովանդակությանը

Հոդված 14. ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը մասնագիտական ծառայությունների մատուցման կամ այլ անկախ բնույթի գործունեության առնչությամբ ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում, բացառությամբ հետևյալ դեպքերից որևէ մեկի, երբ այդպիսի եկամուտը կարող է հարկվել նաև Պայմանավորվող մյուս պետությունում.

ա) եթե նա Պայմանավորվող մյուս պետությունում իր գործունեությունը իրականացնելու նպատակով իր տրամադրության տակ մշտապես ունի հաստատուն բազա. այդ դեպքում այդ Պայմանավորվող մյուս պետությունում եկամուտը կարող է հարկվել միայն այն չափով, որ չափով վերագրված է այդ հաստատուն բազային,

բ) եթե նա գտնվում է մյուս Պայմանավորվող պետությունում դիտարկվող օրացուցային տարում 183 օրը գերազանցող ժամկետի կամ ժամկետների ընթացքում. այդ դեպքում այդ Պայմանավորվող մյուս պետությունում եկամուտը կարող է հարկվել միայն այն չափով, որ չափով ստացվել է նրա իրականացրած գործունեությունից այդ Պայմանավորվող մյուս պետությունում:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է հատկապես անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների անկախ գործունեությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։