Հոդված 30. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 30. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագիրը մնում է ուժի մեջ անորոշ ժամանակով, բայց Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է Պայմանավորվող մյուս պետությանը գրավոր ծանուցել դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին, ուժի մեջ մտնելու ամսաթվից հինգ տարվա ժամկետը լրանալուց հետո ցանկացած օրացուցային տարվա մինչև հունիսի 30-ը ներառյալ: Այդ դեպքում Համաձայնագիրը կդադարեցնի իր գործողությունը.
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` դադարեցման ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված եկամուտներից,
բ) այլ հարկերի առնչությամբ` դադարեցման ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսված ցանկացած հարկային տարվա համար գանձման ենթակա հարկերից:
Ի վկայություն որի` համապատասխան ձևով կառավարությունների կողմից լիազորված ներքոստորագրողները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Պեկին քաղաքում 1996 թվականի մայիսի 5-ին, երկու բնօրինակով, հայերեն, չինարեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ ցանկացած տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի նոյեմբերի 30-ից: