Հոդված 13. ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ
Հոդված 13. ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` Պայմանավորվող մյուս պետությունում գտնվող, 6-րդ հոդվածում սահմանված անշարժ գույքի օտարումից ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս պետությունում:
2. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ Պայմանավորվող պետության ռեզիդենտի Պայմանավորվող մյուս պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով ունեցած հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի օտարման արդյունքում արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի հաստատուն բազայի օտարման արդյունքում այդպիսի արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս պետությունում:
3. Միջազգային փոխադրումում Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկության կողմից շահագործվող ծովային կամ օդային նավերի, ինչպես նաև այդպիսի ծովային կամ օդային նավերի շահագործմանը վերաբերող, շարժական գույքի օտարման արդյունքում ստացած արժեքի հավելաճը ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում:
4. Առաջինից երրորդ կետերում չհիշատակված ցանկացած գույքի օտարման արդյունքում արժեքի հավելաճը ենթակա կլինի հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է գույք օտարողը: