Հոդված 24. ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Հոդված 24. ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
1. Հայաստանում կրկնակի հարկումը կբացառվի հետևյալ կերպ.
ա) Երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կարող են հարկվել Չինաստանում, ապա Հայաստանը թույլ կտա.
I) այդ ռեզիդենտի եկամուտի վրա դրվող հարկից հանել Չինաստանում վճարված եկամտահարկին հավասար գումար,
II) այդ ռեզիդենտի գույքի վրա դրվող հարկից հանել Չինաստանում վճարված գույքահարկին հավասար գումար:
Սակայն այդպիսի հանումը ամեն դեպքում չի գերազանցի մինչև հանումի տրամադրումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը վերաբերում է հանգամանքներից կախված եկամուտին կամ գույքին, որը կարող է հարկվել Չինաստանում:
բ) Երբ սույն Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը ազատված է Հայաստանում հարկումից, ապա Հայաստանը, համենայն դեպս, կարող է այդպիսի ռեզիդենտի գույքի կամ եկամուտի մնացած մասի վրա դրվող հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:
2. Չինաստանում կրկնակի հարկումը կբացառվի հետևյալ կերպ.
Երբ Չինաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում Հայաստանից, Հայաստանում վճարման ենթակա եկամուտի վրա դրվող հարկի գումարը կարող է հաշվանցվել սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան այդ ռեզիդենտի առնչությամբ սահմանված Չինական հարկի դիմաց: Հաշվանցման գումարը, սակայն, չի գերազանցի Չինաստանի հարկային օրենքներին և կարգերին համապատասխան հաշվարկված եկամուտի վրա դրվող Չինական հարկի գումարը: