Հոդված 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ
Հոդված 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ
1. Եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող պետության ռեզիդենտը Պայմանավորվող մյուս պետությունում գտնվող անշարժ գույքից (ներառյալ եկամուտը գյուղատնտեսությունից կամ անտառտնտեսությունից), կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս պետությունում:
2. «Անշարժ գույք» արտահայտությունը կունենա այն նշանակությունը, որը նա ունի Պայմանավորվող այն պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Ծովային և օդային նավերը որպես անշարժ գույք չեն դիտարկվի:
3. Առաջին կետի դրույթները կկիրառվեն անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ օգտագործման ցանկացած այլ ձևից ստացված եկամուտի նկատմամբ:
4. Առաջին և երրորդ կետերի դրույթները կկիրառվեն նաև ձեռնարկության անշարժ գույքից և անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից առաջացած եկամուտի նկատմամբ: