Հոդված 4. ՌԵԶԻԴԵՆՏ
Հոդված 4. ՌԵԶԻԴԵՆՏ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է ցանկացած անձ, որը այդ Պայմանավորվող պետության օրենքներով այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության վայրի, պաշտոնական բնակավայրի, ինկորպորացման վայրի, գլխավոր գրասենյակի վայրի կամ ցանկացած այլ նման բնույթի չափանիշի հիման վրա:
2. Եթե, առաջին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձը Պայմանավորվող երկու պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նրա կարգավիճակը կորոշվի հետևյալ կերպ.
ա) նա կհամարվի այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որտեղ ունի իրեն պատկանող մշտական կացարան. եթե նա Պայմանավորվող երկու պետություններում էլ ունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա կհամարվի այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որի հետ ունի առավել սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն),
բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում էլ չունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա կհամարվի այն Պետության ռեզիդենտը, որտեղ ընթացիկ կացարան ունի,
գ) եթե նա երկու Պայմանավորվող պետությունում էլ ընթացիկ կացարան ունի կամ ոչ մեկում էլ այդպիսի կացարան չունի, ապա կհամարվի այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է,
դ) եթե նա Պայմանավորվող երկու պետությունների ազգային անձ է կամ ոչ մեկում էլ այդպիսինը չէ, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կլուծեն այդ հարցը փոխադարձ համաձայնությամբ:
3. Երբ, առաջին կետի դրույթների համաձայն, ֆիզիկական անձ չհանդիսացող անձը Պայմանավորվող երկու պետությունների ռեզիդենտ է, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կլուծեն այդ հարցը փոխադարձ համաձայնությամբ: