Անցնել բովանդակությանը

Հոդված 7. ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած շահույթը ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում, եթե այդ ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում Պայմանավորվող մյուս պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այնպես, ինչպես նշված է վերևում, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել Պայմանավորվող մյուս պետությունում, բայց միայն նրա այն մասով, որը վերագրվում է այդ մշտական հաստատությանը:

2. Հաշվի առնելով երրորդ կետի դրույթները, եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանը կվերագրվի այն շահույթը, որը նա կարող էր ակնկալել ստանալ, եթե լիներ նույն կամ նման պայմաններում, նույն կամ նման գործունեություն իրականացնող և միանգամայն ինքնուրույն գործող առանձնացված և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս կթույլատրվի գործունեության հետ կապված մշտական հաստատության նպատակների համար կատարված ծախսերի հանում, ներառյալ ղեկավարման և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ նրանից` կատարված են դրանք Պետություններից որևէ մեկում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե որևէ այլ տեղ: Սակայն ոչ մի այդպիսի հանում չպետք է թույլատրվի այն գումարների նկատմամբ, եթե այդպիսիները կան, որոնք վճարվել են (այլ կերպ, քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) մշտական հաստատության կողմից ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա այլ գրասենյակներին, պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալթիի, հոնորարների կամ նման վճարումների միջոցով, կամ մատուցած հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի միջոցով, կամ (բացառությամբ բանկերի) մշտական հաստատությանը տրամադրած փոխառության համար տոկոսների միջոցով: Նմանապես, ոչ մի գումար չի համարվի ընդունված մշտական հաստատության շահույթները սահմանելիս պահանջված գումարների նկատմամբ, (այլ կերպ, քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) մշտական հաստատության կողմից ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա այլ գրասենյակներին, պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալթիի, հոնորարների կամ նման վճարումների միջոցով, կամ մատուցած հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի միջոցով, կամ (բացառությամբ բանկերի) մշտական հաստատությանը տրամադրած փոխառության համար տոկոսների միջոցով:

4. Եթե Պայմանավորվող պետությունում մշտական հաստատությանը վերաբերող շահույթի որոշումը սովորաբար կատարվում է ձեռնարկության շահույթի ընդհանուր գումարի տարբեր ստորաբաժանումների միջև համամասնական բաշխման հիման վրա, ապա երկրորդ կետի դրույթները չեն խանգարի այդ Պայմանավորվող պետությանը` հաշվառել հարկման ենթակա շահույթը այդպիսի բաշխման միջոցով: Սակայն ընդունված համամասնական բաշխման ձևը կլինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին:

5. Ոչ մի շահույթ չի վերագրվի մշտական հաստատությանը ձեռնարկության համար այդ մշտական հաստատության կողմից ապրանքների կամ արտադրանքի միայն գնման հիման վրա:

6. Առաջինից հինգերորդ կետերի նպատակների համար մշտական հաստատությանը վերագրվող շահույթը կորոշվի ամեն տարի միևնույն եղանակով, եթե չլինի այն փոխելու համար պատշաճ և բավարար պատճառ:

7. Եթե շահույթը ներառում է եկամուտի այնպիսի տեսակներ, որոնց մասին առանձնահատուկ նշվում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդի այդ հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։