Հոդված 2. ՀԱՐԿԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Հոդված 2. ՀԱՐԿԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
1. Սույն Համաձայնագիրը տարածվում է յուրաքանչյուր Պայմանավորվող պետության, նրա պետական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների կողմից սահմանված եկամուտների և գույքի հարկերի վրա` անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամուտների և գույքի հարկեր կհամարվեն եկամուտների ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի, կամ եկամուտների կամ գույքի առանձին տարրերի վրա սահմանված բոլոր տեսակի հարկերը, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարման արդյունքում արժեքի հավելաճի, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքաճի հարկերը:
3. Սույն Համաձայնագիրը կկիրառվի, մասնավորապես, հետևյալ գոյություն ունեցող հարկերի առնչությամբ.
ա) Հայաստանի Հանրապետությունում`
I) շահութահարկ,
II) եկամտահարկ,
III) գույքահարկ, (այսուհետ` հայկական հարկ),
բ) Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում`
I) ֆիզիկական անձանց եկամտահարկ,
II) օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների և օտարերկրյա ձեռնարկությունների համար եկամտահարկ,
III) տեղական եկամտահարկ, (այսուհետ` չինական հարկ):
4. Սույն Համաձայնագիրը կկիրառվի նաև ցանկացած նույնական կամ էականորեն համանման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն 3-րդ կետում նշված գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կծանուցեն միմյանց իրենց հարկային օրենքներում կատարված որևէ էական փոփոխության մասին այդպիսի փոփոխություններից հետո ընդունելի ժամկետում: