Հոդված 21. ՈւՍԱՆՈՂՆԵՐ և ՓՈՐՁՆԱԿՆԵՐ
Հոդված 21. ՈւՍԱՆՈՂՆԵՐ և ՓՈՐՁՆԱԿՆԵՐ
Ուսանողը կամ փորձնակը, ով հանդիսանում է կամ մինչև անմիջապես Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտ և գտնվում է առաջին հիշատակված Պետությունում միմիայն իր ուսման կամ պրակտիկայի նպատակով, ազատված կլինի հարկումից առաջին հիշատակված Պետությունում իր կողմից ստացված հետևյալ վճարումների կամ եկամուտների համար իր ապրուստի, ուսանելու կամ պրակտիկայի նպատակով.
ա) իր ապրուստի, կրթության, ուսման, հետազոտման կամ պրակտիկայի նպատակով այդ Պայմանավորվող պետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացված վճարումների համար,
բ) կառավարության, կամ գիտական, կրթական, մշակութային կամ այլ հարկումից ազատված, կազմակերպության կողմից հատկացված նպաստներ, թոշակներ կամ պարգևներ: