Անցնել բովանդակությանը

Հոդված 11. ՏՈԿՈՍՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. ՏՈԿՈՍՆԵՐ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ Պայմանավորվող մյուս պետությունում:

2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև Պայմանավորվող այն պետությունում, որտեղ առաջանում են` Պայմանավորվող այդ պետության օրենսդրության համապատասխան. բայց եթե ստացողը տոկոսների փաստացի սեփականատերն է, ապա այդպիսով պարտավորված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10%-ը:

3. Անկախ երկրորդ կետի դրույթներից` Պայմանավորվող պետությունում առաջացող և Պայմանավորվող մյուս պետության կառավարության, նրա պետական ստորաբաժանման, իշխանության տեղական մարմնի և կենտրոնական բանկի կամ այդ կառավարությանը ամբողջովին պատկանող որևէ ֆինանսական հաստատության կողմից ստացված տոկոսները կազատվեն հարկումից առաջին հիշատակված Պետությունում:

4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից` անկախ գրավային ապահովումից և անկախ պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից և, մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու շահումները: Ժամկետանց վճարումների համար պարտավորեցված տույժերը սույն հոդվածի նպատակով որպես տոկոսներ չեն դիտվի:

5. Առաջինից երրորդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ Պայմանավորվող մյուս պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները, փաստորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կկիրառվեն 7-րդ հոդվածի կամ 15-րդ հոդվածի դրույթները` կախված հանգամանքներից:

6. Տոկոսները կհամարվեն Պայմանավորվող պետությունում առաջացած, եթե վճարողը Պայմանավորվող պետության կառավարությունն է, այդ Պայմանավորվող պետության պետական ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինը կամ ռեզիդենտը: Սակայն եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, թե ոչ, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որի առնչությամբ առաջացել է պարտքը, որի համար վճարվել են տոկոսները, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի տոկոսները կհամարվեն առաջացած Պայմանավորվող այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

7. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ, կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջի առնչությամբ վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների գերազանցող մասը կմնա հարկման ենթակա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն` հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։