Հոդված 26. ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 26. ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Եթե անձը համարում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները բերում են կամ կբերեն նրա` սույն Համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկմանը, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործը Պայմանավորվող այն պետության իրավասու մարմնի քննարկմանը, որի ռեզիդենտն է հանդիսանում կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Համաձայնագրի 25-րդ հոդվածի առաջին կետին, Պայմանավորվող այն պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Դիմումը պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկմանը բերող գործողության մասին առաջին հիշատակման պահից երեք տարվա ընթացքում:
2. Իրավասու մարմինը, եթե դիմումը կհամարի հիմնավորված և եթե չկարողանա ինքնուրույն հանգել գոհացուցիչ որոշման, կձգտի լուծել հարցը Պայմանավորվող մյուս պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ` նպատակ ունենալով բացառել սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկումը: Ցանկացած ձեռք բերված համաձայնություն պետք է իրականացվի` անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսվող ժամանակային սահմանափակումից:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն լուծել ցանկացած դժվարություն կամ հակասություն, որը կարող է առաջանալ Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ կրկնակի հարկումը բացառելու նպատակով` Համաձայնագրով չնախատեսված դեպքերում:
4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ 2-րդ և 3-րդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով: Երբ համաձայնության գալու համար նպատակահարմար կգտնվի, Պայմանավորվող պետության իրավասու մարմինների ներկայացուցիչները կարող են հանդիպել միմյանց հետ կարծիքների բանավոր փոխանակման նպատակով: