Անցնել բովանդակությանը

Հոդված 25. ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Պայմանավորվող պետության ազգային անձինք Պայմանավորվող մյուս պետությունում չպետք է ենթարկվեն որևէ հարկման կամ դրա հետ կապված պարտավորության, որն այլ է կամ ավելի ծանր է, քան հարկումն ու կապված պարտավորությունները, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել նման հանգամանքներում այդ մյուս Պետության ազգային անձինք: Սույն դրույթը, անկախ առաջին հոդվածի դրույթներից, կկիրառվի նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը չպետք է պակաս բարենպաստ լինի Պայմանավորվող այդ մյուս պետությունում, քան այդ մյուս Պետությունում նույնատիպ գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող` Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտին շնորհել, հարկման նպատակների համար, որևէ անհատական արտոնություններ, պահումներ և զեղչեր, որոնք այդ մյուս Պետությունը տրամադրում է սեփական ռեզիդենտներին` նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:

3. Բացառությամբ, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 7-րդ կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետերի դրույթները, տոկոսները, ռոյալթին և Պայմանավորվող պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտին կատարած այլ վճարումները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա կլինեն հանման նույն պայմաններով, ինչպես եթե դրանք վճարվեին առաջին հիշատակված Պետության ռեզիդենտին: Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով ենթակա կլինի հանման նույն պայմաններով, ինչպես եթե դրանք պարտավորվեին առաջին հիշատակված Պետության ռեզիդենտին:

4. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքը ամբողջովին կամ մասամբ պատկանում կամ ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկվում է Պայմանավորվող մյուս պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջին հիշատակված Պետությունում ենթարկվի որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, որն այլ է կամ ավելի ծանր է, քան հարկումն կամ դրա հետ կապված պարտավորությունները, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել առաջին հիշատակված Պետության այլ նմանատիպ ձեռնարկությունները:

5. Սույն հոդվածի դրույթները կկիրառվեն, չնայած 2-րդ հոդվածի դրույթներին, բոլոր տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։