Անցնել բովանդակությանը

Հոդված 23. ԳՈՒՅՔ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. ԳՈՒՅՔ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի սեփականությունը համարվող և Պայմանավորվող մյուս պետությունում գտնվող` 6-րդ հոդվածում հիշատակված անշարժ գույքը կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող կամ Պայմանավորվող պետության ռեզիդենտի Պայմանավորվող մյուս պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով ունեցած հաստատուն բազային վերաբերող, որպես շարժական գույք ներկայացված գույքը կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս պետությունում:

3. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկության սեփականություն համարվող և միջազգային փոխադրումներում որպես ծովային կամ օդային նավեր շահագործվող կամ այդպիսի ծովային կամ օդային նավերի շահագործման հետ կապված` որպես շարժական գույք ներկայացված գույքը ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը հարկման ենթակա կլինեն միայն այդ Պայմանավորվող պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։