Անցնել բովանդակությանը

Հոդված 12. ՌՈՅԱԼԹԻ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. ՌՈՅԱԼԹԻ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտին վճարված ռոյալթին կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս պետությունում:

2. Սակայն այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև Պայմանավորվող այն պետությունում, որտեղ առաջանում է, Պայմանավորվող այդ պետության օրենսդրության համապատասխան. բայց եթե ստացողը ռոյալթիի փաստացի սեփականատերն է, ապա այդպիսով պարտավորված հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 10%-ը:

3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է ցանկացած տեսակի վճարումներ` ստացված որպես գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար, ցանկացած հեղինակային իրավունքներից, ներառյալ կինոֆիլմերը և ռադիոհաղորդումները կամ հեռուստահաղորդումների ֆիլմերը կամ ձայնագրությունները, ցանկացած պատենտից, նոու-հաուից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումները օգտագործելու կամ օգտագործելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկության համար:

4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ Պայմանավորվող մյուս պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և իրավունքը կամ գույքը, որի առնչությամբ վճարվում է ռոյալթին փաստորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կկիրառվեն 7-րդ հոդվածի կամ 15-րդ հոդվածի դրույթները` կախված հանգամանքներից:

5. Ռոյալթին կհամարվի Պայմանավորվող պետությունում առաջացած, եթե վճարողը Պայմանավորվող պետության կառավարությունն է, այդ Պայմանավորվող պետության պետական ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինը կամ ռեզիդենտը: Սակայն, եթե ռոյալթի վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, թե ոչ, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որի առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորություն, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի ռոյալթին կհամարվի առաջացած Պայմանավորվող այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

6. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների գերազանցող մասը կմնա հարկման ենթակա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն` հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։