Անցնել բովանդակությանը

Հոդված 15. ՎԱՐՁՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. ՎԱՐՁՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Հաշվի առնելով 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, և 21-րդ հոդվածների դրույթները` ռոճիկը, աշխատավարձը և այլ նման վարձատրումները, որոնք Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստացել է վարձու աշխատանքի դիմաց, ենթակա կլինեն հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում, բացառությամբ Պայմանավորվող մյուս պետությունում իրականացված վարձու աշխատանքի: Եթե վարձու աշխատանքը իրականացված է այդպես, ապա այնտեղից ստացված այդպիսի վարձատրումը կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս պետությունում:

2. Չնայած առաջին կետի դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը Պայմանավորվող մյուս պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ենթակա կլինի հարկման միայն առաջին հիշատակված Պետությունում, եթե.

ա) ստացողը գտնվում է Պայմանավորվող մյուս պետությունում` դիտարկվող օրացուցային տարում ամբողջությամբ վերցրած 183 օրը չգերազանցող ժամկետի կամ ժամկետների ընթացքում, և

բ) վարձատրությունը վճարվում է Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) վարձատրություն կատարելու ծախսերը չի կրում գործատուի Պայմանավորվող մյուս պետությունում ունեցած մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

3. Չնայած սույն հոդվածի առաջին և երկրորդ դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումում շահագործվող ծովային կամ օդային նավի վրա իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված վարձատրությունը ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։