Անցնել բովանդակությանը

Հոդված 17. ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ և ՄԱՐԶԻԿՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ և ՄԱՐԶԻԿՆԵՐ

1. Չնայած 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին` որպես արվեստի աշխատող` թատրոնի, կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության դերասան կամ երաժիշտ, կամ որպես մարզիկ Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը Պայմանավորվող մյուս պետությունում կատարվող իր անհատական, որպես այդպիսին, գործունեությունից կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս պետությունում:

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացվող, անհատական գործունեության հետ կապված եկամուտը հատկացվում է ոչ թե արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած սույն Համաձայնագրի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվել է արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունը:

3. Չնայած առաջին և երկրորդ կետերի դրույթներին` Պայմանավորվող պետությունների կառավարությունների միջև մշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող արվեստի աշխատողի կամ մարզիկի Պայմանավորվող մյուս պետությունում իրականացված գործունեությունից ստացած եկամուտը կազատվի հարկումից այդ Պայմանավորվող մյուս պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։