Հոդված 19. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հոդված 19. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1. ա) Պայմանավորվող պետության կառավարության, նրա պետական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից ոչ կենսաթոշակի ձևով վճարված վարձատրությունը ֆիզիկական անձին` այդ Պայմանավորվող պետության կառավարությանը, նրա պետական ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին, համապետական բնույթի գործառույթներ կատարելու դեպքում, ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում:
բ) Սակայն այդպիսի վարձատրումը ենթակա կլինի հարկման միայն Պայմանավորվող մյուս պետությունում, եթե ծառայություններն իրականացվում են այդ Պայմանավորվող մյուս պետությունում, և այդ Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.
I) այդ Պայմանավորվող մյուս պետության ազգային անձ է, կամ
II) այդ Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտը չի դարձել միայն այդպիսի ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Պայմանավորվող պետության կառավարության, նրա պետական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից, կամ նրանց մասնակցությունը ունեցած ֆոնդերից վճարված որևէ կենսաթոշակ ֆիզիկական անձին` կապված այդ Պայմանավորվող պետության կառավարությանը, նրա պետական ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների հետ, ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում:
բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա կլինի հարկման միայն Պայմանավորվող մյուս պետությունում, եթե այդ ֆիզիկական անձը այդ Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտն է և ազգային անձը:
3. 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն այն ծառայությունների մատուցման վարձատրության և կենսաթոշակների նկատմամբ, որոնք կապված են Պայմանավորվող պետության կառավարության, նրա պետական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության հետ: