Անցնել բովանդակությանը

Հոդված 22. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտի սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չնշված տեսակները, անկախ առաջացման վայրից, հարկման ենթակա կլինեն միայն այդ Պետությունում:

2. Առաջին կետի դրույթները չեն կիրառվի այլ եկամուտի նկատմամբ, քան 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից եկամուտն է, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, Պայմանավորվող մյուս պետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ մատուցում է այդ մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և գույքը կամ իրավունքը, որի հետ կապված վճարվել է եկամուտը, փաստորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կկիրառվեն 7-րդ հոդվածի կամ 15-րդ հոդվածի դրույթները` կախված հանգամանքներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։