Անցնել բովանդակությանը

Հոդված 27. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները այնպիսի տեղեկություններ կփոխանակեն, որոնք անհրաժեշտ կլինեն սույն Համաձայնագրի կամ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրության դրույթների իրագործման համար Համաձայնագրում ընդգրկված հարկերի վերաբերյալ, մինչև որ հարկումը չի հակասի սույն Համաձայնագրին` մասնավորապես այդ հարկերից խուսափումը կանխելու համար: Տեղեկությունների փոխանակումը առաջին հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն կհամարվի գաղտնի և կհանձնվի միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են Համաձայնագրով ընդգրկված հարկերը գնահատելով կամ գանձելով, հարկերի առնչությամբ հարկադիր բռնագանձումով կամ դատական հետապնդումով, կամ հարկերի վերաբերյալ բողոքարկումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները կօգտագործեն տեղեկությունը միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակորեն բացահայտել տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ դատարանի որոշումներ ընդունելիս:

2. Առաջին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.

ա) անցկացնել այդ կամ Պայմանավորվող մյուս պետության օրենսդրությունից կամ վարչական գործավարությունից տարբերվող վարչական միջոցառումներ,

բ) ներկայացնել տեղեկություն, որը հնարավոր չէ ստանալ այդ կամ Պայմանավորվող մյուս պետության օրենսդրության կամ սովորական վարչական գործավարության շրջանակներում,

գ) ներկայացնել տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք, առևտրական գործընթաց կամ տեղեկություն, որի բացահայտումը կհակասի պետական քաղաքականությանը (հասարակարգին):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։