Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-11-09-ից մինչև 2003-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 56 · ԽԱՂԵՐ ԵՎ ԳՐԱԶ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 1040. Պետության և համայնքների կողմից կամ նրանց թույլտվությամբ վիճակախաղեր, տոտալիզատորներ և այլ խաղեր անցկացնելը

գործել է մինչև 2003-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 1040. Պետության և համայնքների կողմից կամ նրանց թույլտվությամբ վիճակախաղեր, տոտալիզատորներ և այլ խաղեր անցկացնելը

1. Վիճակախաղերի, տոտալիզատորների (փոխադարձ գրազների) և ռիսկի վրա հիմնված այլ խաղերի կազմակերպիչների` Հայաստանի Հանրապետության, համայնքների, լիազորված պետական մարմնի թույլտվություն (լիցենզիա) ստացած անձանց և խաղերի մասնակիցների հարաբերությունները հիմնվում են պայմանագրի վրա:

2. Խաղեր կազմակերպելու կանոններով նախատեսված դեպքերում խաղերի կազմակերպչի և մասնակցի միջև պայմանագիրը ձևակերպվում է վիճակախաղի տոմս, անդորրագիր կամ այլ փաստաթուղթ տալով:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված պայմանագիրը կնքելու մասին առաջարկը պետք է պայմաններ ներառի խաղերի անցկացման ժամկետի, շահումը որոշելու կարգի և դրա չափի մասին:

4. Խաղերի կազմակերպչի կողմից սահմանված ժամկետում դրանք անցկացնելուց հրաժարվելու դեպքում խաղերի մասնակիցներն իրավունք ունեն կազմակերպչից պահանջել խաղերի վերացմամբ կամ դրանց ժամկետի հետաձգմամբ պատճառված իրական վնասի հատուցում:

5. Վիճակախաղ, տոտալիզատոր կամ այլ խաղեր անցկացնելու կանոններին համապատասխան խաղի կազմակերպիչը շահած անձանց պետք է վճարի նրանց շահումը` խաղեր անցկացնելու կանոններով նախատեսված չափով, ձևով (դրամով կամ բնեղենով) և ժամկետում, իսկ եթե այդ կանոններում ժամկետը նշված չէ, ապա խաղերի արդյունքները որոշելու պահից ոչ ուշ, քան տասն օրում:

6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված պարտականությունները խաղերի կազմակերպչի կողմից չկատարվելու դեպքում վիճակախաղում, տոտալիզատորում կամ այլ խաղերում շահած անձն իրավունք ունի խաղերի կազմակերպչից պահանջել վճարելու շահումը, ինչպես նաև հատուցելու կազմակերպչի կողմից պայմանագրի խախտմամբ պատճառված վնասները:

ՈՒԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։