Գլուխ 24 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 393. Երաշխիքը դադարելը
Հոդված 393. Երաշխիքը դադարելը
1. Բենեֆիցիարի առջև երաշխիք տված անձի երաշխիքով պարտավորությունը դադարում է`
1) բենեֆիցիարին այն գումարը վճարելով, որով տրված է երաշխիքը.
2) երաշխիքով որոշված ժամկետի ավարտով.
3) բենեֆիցիարի կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու և երաշխիքն երաշխիք տված անձին վերադարձնելու հետևանքով.
4) բենեֆիցիարի կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու հետևանքով, երաշխիք տված անձին պարտավորություններից ազատելու մասին գրավոր դիմում տալու միջոցով:
Սույն կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված հիմքերով երաշխիք տված անձի պարտավորության դադարելը կախված չէ երաշխիքը նրան վերադարձնելուց:
2. Եթե երաշխիք տված անձին հայտնի է դարձել երաշխիքը դադարելու մասին, ապա այդ մասին պետք է անհապաղ տեղեկացնի պրինցիպալին: