Հոդված 985. Գույքային ապահովագրության պայմանագիր
Հոդված 985. Գույքային ապահովագրության պայմանագիր
1. Գույքային ապահովագրության պայմանագրով` մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրական պարգևի) դիմաց, պայմանագրով նախատեսված դեպքը (ապահովագրական դեպքը) վրա հասնելիս, մյուս կողմին (ապահովագրվողին) կամ այլ անձի, ում օգտին կնքվել է պայմանագիրը (շահառուին) հատուցել ապահովագրված գույքին այդ դեպքի հետևանքով պատճառված կամ ապահովագրվողի այլ գույքային շահերի հետ կապված վնասները (ապահովագրական հատուցումը)` պայմանագրով որոշված գումարի (ապահովագրական գումարի) սահմաններում:
2. Գույքային ապահովագրության պայմանագրով կարող են, մասնավորապես, ապահովագրվել հետևյալ գույքային շահերը`
1) որոշակի գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի ռիսկը (հոդված 986).
2) այլ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններով պատասխանատվության, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պայմանագրերով քաղաքացիական պատասխանատվության ռիսկը (987 և 988 հոդվածներ).
3) ձեռնարկատիրոջ կոնտրագենտների կողմից իրենց պարտավորությունների խախտմամբ նրա ձեռնարկատիրական գործունեությանը պատճառած կամ ձեռնարկատիրոջից անկախ հանգամանքներով այդ գործունեության պայմանները փոփոխվելու հետևանքով ծագած վնասների ռիսկը` ներառյալ սպասվելիք եկամուտները չստանալու ձեռնարկատիրական ռիսկը (հոդված 989):