Հոդված 266. Հողամասի հիփոթեքը, որի վրա գտնվում են գրավատուի շենքերը կամ շինությունները
Հոդված 266. Հողամասի հիփոթեքը, որի վրա գտնվում են գրավատուի շենքերը կամ շինությունները
1. Հողամասի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքը չի տարածվում այդ հողամասի վրա գտնվող կամ կառուցվող` գրավատուի շենքերի և շինությունների վրա, եթե այլ պայման նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրում:
Պայմանագրում նման պայմանի բացակայության դեպքում հողամասի վրա բռնագանձում տարածելիս գրավատուն պահպանում է այդ շենքի կամ շինության նկատմամբ իրավունքը և սահմանափակ օգտագործման (սերվիտուտի) իրավունք է ձեռք բերում հողամասի այն մասի նկատմամբ, որն անհրաժեշտ է շենքը կամ շինությունն իր նշանակությանը համապատասխան օգտագործելու համար: Հողամասի այդ մասն օգտագործելու պայմանները որոշվում են գրավատուի և գրավառուի համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում` դատարանով:
2. Հողամասի գրավատուն իրավունք ունի առանց գրավառուի համաձայնության տնօրինել այդ հողամասի վրա գտնվող իր շենքերը և շինությունները, որոնց վրա, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, գրավի իրավունքը չի տարածվում:
Նման շենքը կամ շինությունն այլ անձի օտարելիս` գրավառուի հետ այլ համաձայնության բացակայության դեպքում, իրավունքները, որոնք կարող է այդ անձը ձեռք բերել գրավ դրված հողամասի նկատմամբ, սահմանափակվում են սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պայմաններով:
3. Եթե գրավատուի հողամասի վրա գտնվող կամ կառուցվող շենքը կամ շինությունը գրավ է դրված նույն գրավառուին, գրավատուն իրավունք ունի այդ շենքը կամ շինությունը տնօրինել միայն գրավառուի համաձայնությամբ: