Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-11-09-ից մինչև 2003-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ

Հոդված 188. Ինքնակամ կառույցը և դրա հետևանքները

գործել է մինչև 2003-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 188. Ինքնակամ կառույցը և դրա հետևանքները

1. Ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց անհրաժեշտ թույլտվության կամ քաղաքաշինական ու շինարարական նորմերի և կանոնների էական խախտումներով ստեղծված բնակելի շենքը, շինությունը, այլ կառույցը կամ այլ անշարժ գույքը:

2. Ինքնակամ կառույց իրականացրած անձը դրա նկատմամբ ձեռք չի բերում սեփականության իրավունք: Նա իրավունք չունի տնօրինել կառույցը` այն վաճառել, նվիրել, հանձնել վարձակալության, կնքել այլ գործարքներ:

3. Դատարանը կարող է ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչել այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում իրականացվել է շինարարությունը:

Ինքնակամ կառույցի նկատմամբ նշված անձի սեփականության իրավունքը չի կարող ճանաչվել, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։