Հոդված 783. Հանձնակատարի վարձատրությունը
Հոդված 783. Հանձնակատարի վարձատրությունը
1. Հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե դա նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ հանձնարարության պայմանագրով: Այն դեպքում, երբ հանձնարարության պայմանագիրն առնչվում է երկու կողմերի կամ դրանցից մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ, հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Հանձնարարության վճարովի պայմանագրում վարձատրության չափի կամ այն վճարելու կարգի մասին պայմանի բացակայության դեպքում, հանձնակատարը, սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետում սահմանված չափին համապատասխան, վարձատրվում է պայմանագիրը կատարելուց հետո:
3. Որպես առևտրային ներկայացուցիչ (320 հոդվածի 1-ին կետ) գործող հանձնակատարը, սույն օրենսգրքի 373 հոդվածին համապատասխան, իրավունք ունի պահել իր մոտ գտնվող և հանձնարարողին հանձնելու ենթակա գույքը հանձնարարության պայմանագրով նախատեսված իր պահանջներն ապահովելու համար: