Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-11-09-ից մինչև 2003-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 23 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 356. Դրամական պարտավորությունների արժույթը

գործել է մինչև 2003-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 356. Դրամական պարտավորությունների արժույթը

1. Դրամական պարտավորությունները պետք է արտահայտվեն Հայաստանի Հանրապետության դրամով (հոդված 142):

2. Դրամական պարտավորությամբ կարող է նախատեսվել, որ այն վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված գումարով, որը համարժեք է օտարերկրյա արժույթով կամ պայմանական դրամական միավորներով արտահայտված որոշակի գումարի: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության դրամով վճարման ենթակա գումարը որոշվում է համապատասխան արժույթի կամ պայմանական դրամական միավորների վճարման օրվա պաշտոնական կուրսով, եթե այլ կուրս կամ կուրսի որոշման այլ տարի, ամիս, ամսաթիվ սահմանված չէ օրենքով կամ կողմերի համաձայնությամբ:

3. Երկարաժամկետ պարտավորություններում կարող է նախատեսվել վճարների ինդեքսավորում` կողմերի վերապահած պայմաններով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավորություններով հաշվարկներ կատարելիս օտարերկրյա արժույթի, ինչպես նաև օտարերկրյա արժույթով վճարային փաստաթղթերի օգտագործում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։