Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-11-09-ից մինչև 2003-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 35 · ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 619. Վարձակալության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխության դեպքում

գործել է մինչև 2003-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 619. Վարձակալության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխության դեպքում

1. Վարձակալության հանձնված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:

2. Անշարժ գույք վարձակալած քաղաքացու մահվան դեպքում վարձակալության պայմանագրով նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են ժառանգին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Վարձատուն իրավունք չունի մերժել այդպիսի ժառանգին պայմանագրի կողմ դառնալու մնացած ժամկետում, բացառությամբ այն դեպքի, երբ պայմանագիր կնքելը պայմանավորված է եղել վարձակալի անհատական հատկանիշներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։