Գլուխ 13 · ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 203. Հողամաս մուտք գործելը
Հոդված 203. Հողամաս մուտք գործելը
1. Քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն` առանց որևէ թույլտվության, գտնվել պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող բոլորի համար բաց հողամասերում և օգտվել դրանցում եղած բնական օբյեկտներից` օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև հողամասի սեփականատիրոջ կողմից սահմանած շրջանակներում:
2. Որևէ մեկն իրավունք չունի առանց սեփականատիրոջ թույլտվության մուտք գործել քաղաքացու կամ իրավաբանական անձի սեփականության ներքո գտնվող հողամասը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: