Հոդված 1158. Սելեկցիոն նվաճումն անվանակոչելու հեղինակի իրավունքը
Հոդված 1158. Սելեկցիոն նվաճումն անվանակոչելու հեղինակի իրավունքը
1. Սելեկցիոն նվաճման հեղինակն իրավունք ունի որոշել դրա անվանումը, որը պետք է համապատասխանի «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:
2. Պահպանվող սելեկցիոն նվաճումների արտադրության, վերարտադրության, վաճառքի նպատակով առաջարկության, վաճառքի և վաճառահանման այլ տեսակների դեպքերում սելեկցիոն նվաճումների համար գրանցված անվանումների կիրառումը պարտադիր է: Արտադրված և (կամ) վաճառվող սերմերին, տոհմային նյութին գրանցվածից տարբեր անվանում շնորհել չի թույլատրվում:
3. Գրանցված սելեկցիոն նվաճման անվանումը դրան չվերաբերող արտադրված և (կամ) վաճառվող սերմերին և տոհմային նյութին շնորհելն արտոնագրի տիրոջ ու սելեկցիոների իրավունքների խախտում է: