Հոդված 1116. Հեղինակային իրավունքի ծագումը: Հեղինակության կանխավարկածը
Հոդված 1116. Հեղինակային իրավունքի ծագումը: Հեղինակության կանխավարկածը
1. Գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այն ստեղծելու փաստի ուժով: Հեղինակային իրավունքի ծագման համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն:
2. Ստեղծագործությունն առաջին անգամ հրապարակելիս որպես հեղինակ նշված անձը համարվում է դրա հեղինակը, եթե այլ բան ապացուցված չէ:
3. Ստեղծագործությունն անանուն կամ կեղծանվամբ հրապարակելիս (բացառությամբ այն դեպքի, երբ հեղինակի կեղծանունը որևէ կասկած չի հարուցում նրա անձի ով լինելու մասին) հրատարակողը, որի անունը կամ անվանումը նշված է ստեղծագործության վրա, այլ ապացույցների բացակայության դեպքում, համարվում է հեղինակի ներկայացուցիչը և իրավունք ունի պաշտպանել հեղինակի իրավունքներն ու ապահովել դրանց իրականացումը: Այս դրույթը գործում է այնքան ժամանակ, մինչև նման ստեղծագործության հեղինակը կբացահայտի իր անձը և կհայտարարի իր հեղինակության մասին: