Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 851. Պահատվությունը կազմակերպությունների հանդերձարաններում
Հոդված 851. Պահատվությունը կազմակերպությունների հանդերձարաններում
1. Կազմակերպությունների հանդերձարաններում պահատվությունն անհատույց է, եթե պահատվության համար վարձատրություն սահմանված չէ կամ դա այլ ակնհայտ եղանակով պայմանավորված չէ գույքն ի պահ հանձնելիս:
2. Հանդերձարան հանձնված գույքի պահառուն, անկախ պահատվությունը հատուցվող, թե անհատույց լինելուց, պարտավոր է գույքի պահատվության համար ձեռնարկել սույն օրենսգրքի 818 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված բոլոր միջոցները:
3. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաև պահատվության նպատակով կազմակերպություններում և տրանսպորտային միջոցներում հատկացված տեղերում քաղաքացիների կողմից թողնված, սակայն, ի պահ չհանձնված վերնահագուստի, գլխարկների և այլ նմանատիպ գույքի պահատվության նկատմամբ: