Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 988. Պայմանագրով պատասխանատվության ապահովագրությունը
Հոդված 988. Պայմանագրով պատասխանատվության ապահովագրությունը
1. Պայմանագրի խախտման համար պատասխանատվության ռիսկի ապահովագրություն թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում:
2. Պայմանագրի խախտման համար պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրով կարող է ապահովագրվել միայն ապահովագրվողի պատասխանատվության ռիսկը: Այս պահանջին չհամապատասխանող ապահովագրության պայմանագիրն առոչինչ է:
3. Պայմանագրի խախտման համար պատասխանատվության ռիսկն ապահովագրված է համարվում հօգուտ այն կողմի, որի առջև այդ պայմանագրի պայմաններով ապահովագրվողը պետք է համապատասխան պատասխանատվություն կրի (շահառուի), եթե անգամ ապահովագրության պայմանագիրը կնքվել է հօգուտ այլ անձի կամ նրանում նշված չէ, թե ում օգտին է այն կնքվել: