Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-11-09-ից մինչև 2003-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 853. Վեճի առարկա գույքի պահատվություն (սեկվեստր)

գործել է մինչև 2003-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 853. Վեճի առարկա գույքի պահատվություն (սեկվեստր)

1. Սեկվեստրի պայմանագրով` երկու կամ ավելի անձինք, որոնց միջև գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ է առաջացել, այդ գույքը հանձնում են երրորդ անձի, որը պարտականություն է ստանձնում վեճը լուծվելու դեպքում գույքը վերադարձնել այն անձին, ում դա կհատկացվի դատարանի վճռով կամ բոլոր վիճող անձանց համաձայնությամբ (պայմանագրային սեկվեստր):

2. Երկու կամ ավելի անձանց միջև վեճի առարկա գույքը կարող է սեկվեստրի կարգով ի պահ հանձնվել դատարանի վճռով (դատական սեկվեստր): Դատական սեկվեստրով պահառու կարող է լինել ինչպես դատարանի նշանակած, այնպես էլ վիճող կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված անձը: Երկու դեպքերում էլ պահանջվում է պահառուի համաձայնությունը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

3. Սեկվեստրի կարգով ի պահ կարող է հանձնվել ինչպես շարժական, այնպես էլ անշարժ գույքը:

4. Սեկվեստրի կարգով գույքի պահատվությունն իրականացնող պահառուն վիճող կողմերի հաշվին վարձատրություն ստանալու իրավունք ունի, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ սեկվեստր սահմանած դատարանի վճռով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։