Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Անկախ անհատական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Անկախ անհատական ծառայություններ

1. Մասնագիտական ծառայություններից կամ համանման բնույթի այլ անհատական գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը ենթակա է հարկման միմիայն այդ Պետությունում, բացառությամբ հետևյալ հանգամանքների, երբ այդպիսի եկամուտը կարող է հարկվել նաև մյուս Պայմանավորվող պետությունում՝

ա) եթե նա մյուս Պայմանավորվող պետությունում իր գործունեությունն իրականացնելու նպատակով կանոնավոր կերպով իր տրամադրության տակ ունի հաստատուն բազա. այդ դեպքում այդ մյուս Պետությունում կարող է հարկվել եկամտի միայն այն մասը, որը վերագրելի է այդ հաստատուն բազային, կամ

բ) եթե ֆինանսական տարվա ընթացքում ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում մյուս Պայմանավորվող պետությունում գտնվելու ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները կազմում կամ գերազանցում են ընդհանուր առմամբ 183 օրը: Այդ դեպքում այդ մյուս Պետությունում կարող է հարկվել եկամտի միայն այն մասը, որը ստացվել է այդ մյուս Պետությունում իր կողմից իրականացված գործունեությունից:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, հատկապես, անկախ գիտական, գրական, գեղարվեստական, կրթական կամ մանկավարժական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների և հաշվապահների անկախ գործունեությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։