Հոդված 21. Ուսանողներ
Հոդված 21. Ուսանողներ
1. Ուսանողը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը հիշատակված Պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, ազատվում է հարկումից այդ մյուս Պետությունում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած դրամաշնորհներից, փոխառություններից և, կրթաթոշակներից բացի, նաև այլ վճարումներից՝ պայմանով, որ այդպիսի վճարումները առաջացել են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:
2. Բացի այդ՝ դրամաշնորհներից, կրթաթոշակներից և 1-ին կետում չընդգրկված վարձու աշխատանքից ստացված վճարումների մասով՝ 1-ին կետում նշված ուսանողը կամ ստաժորը ուսման կամ մասնագիտացման ընթացքում իրավունք ունի օգտվելու հարկերի գծով նույն արտոնություններից, ազատումներից կամ նվազեցումներից, որոնք հնարավոր են իր ժամանած Պայմանավորվող պետության ռեզիդենտների համար:
3. Սույն հոդվածը տարածվում է միայն այն ժամանակաշրջանի վրա, որն անհրաժեշտ է կամ սովորաբար պահանջվում է նախաձեռնված ուսումը կամ մասնագիտացումն ավարտելու համար: