Հոդված 24. Անխտրականություն
Հոդված 24. Անխտրականություն
1. Պայմանավորվող պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, մասնավորապես, կապված ռեզիդենտության հետ, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք: Չնայած 1-ին հոդվածի դրույթներին՝ սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է լինի նվազ բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող այդ մյուս Պետության ձեռնարկության հարկումն է: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան պարտավորությունների հիման վրա հարկման նպատակներով այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր տրամադրելու, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր սեփական ռեզիդենտներին: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը արգելող մյուս Պայմանավորվող պետության ընկերության մշտական հաստատության շահույթը հարկելու՝ առաջինը հիշատակված Պայմանավորվող պետության ներքին օրենքների դրույթներին համապատասխան, ոչ էլ 7-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին հակասող:
3. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչ առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկման ենթակա կապիտալի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչ որ պարտքը առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին:
4. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ վերահսկվում է նրանց կողմից, չեն ենթարկվում առաջինը հիշատակված Պետությունում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը հիշատակված Պետության այլ համանման ձեռնարկությունները:
5. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին՝ սույն հոդվածի դրույթները կիրառվում են բոլոր տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ: