Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
1. Չնայած 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Այն դեպքում, երբ արվեստի գործչի կամ մարզիկի՝ որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած սույն Կոնվենցիայի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:
3. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ որպես արվեստի գործիչ կամ մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացված եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ գործունեությունը իրականացվում է մյուս Պայմանավորվող պետությունում երկու Պայմանավորվող պետությունների միջև համաձայնեցված մշակութային կամ մարզական փոխանակման ծրագրերի շրջանակներում: