Հոդված 23. Կրկնակի հարկման բացառման մեթոդները
Հոդված 23. Կրկնակի հարկման բացառման մեթոդները
Կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպ`
1. Հայաստանի դեպքում՝
ա) եթե, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը կարող է հարկվել Հնդկաստանում, Հայաստանը թույլատրում է այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում Հնդկաստանում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով.
սակայն այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի նախքան նվազեցման կատարումը հաշվարկված հարկի գումարի այն մասը, որը, ելնելով հանգամանքներից, վերագրելի է Հնդկաստանում հարկման ենթակա եկամտին.
բ) եթե, Կոնվենցիայի որևէ դրույթին համապատասխան, Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը ազատված է հարկումից Հայաստանում, ապա Հայաստանը, այնուամենայնիվ, այդպիսի ռեզիդենտի մնացած եկամտի համար հարկի գումարը հաշվարկելիս կարող է հաշվի առնել ազատված եկամուտը:
2. Հնդկաստանի դեպքում՝
ա) եթե Հնդկաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան՝ կարող է հարկվել Հայաստանում, Հնդկաստանը թույլատրում է այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում Հայաստանում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով:
Սակայն այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի նախքան նվազեցման կատարումը հաշվարկված հարկի գումարի այն մասը, որը, ելնելով հանգամանքներից, վերագրելի է Հայաստանում հարկման ենթակա եկամտին.
բ) եթե, Կոնվենցիայի որևէ դրույթին համապատասխան, Հնդկաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը ազատված է հարկումից Հնդկաստանում, ապա Հնդկաստանը, այնուամենայնիվ, այդպիսի ռեզիդենտի մնացած եկամտի համար հարկի գումարը հաշվարկելիս կարող է հաշվի առնվել ազատված եկամուտը: