Հոդված 30. Ուժի մեջ մտնելը
Հոդված 30. Ուժի մեջ մտնելը
Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով գրավոր կծանուցեն միմյանց սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար համապատասխան օրենքներով պահանջվող ընթացակարգերի ավարտի մասին:
Կոնվենցիան ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին կետում նշված ծանուցագրերից վերջինի ստացման ամսաթվից:
Սույն Կոնվենցիայի դրույթները գործում են`
ա) Հայաստանում՝
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված եկամուտների նկատմամբ.
ii) եկամուտների այլ հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարման ենթակա հարկերի նկատմամբ,
բ) Հնդկաստանում`
Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրացուցային տարվան հաջորդող ցանկացած ֆինանսական տարվա ապրիլի մեկին կամ ապրիլի մեկից հետո ստացված եկամուտների նկատմամբ: